Շնչառական համակարգ
Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com
Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով: Այդ վիճակը կոչվում է ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիա և բնորոշվում է արյան մեջ ացխաթթու գազի բարձր և թթվածնի ցածր մակարդակով: Ճարպակալումը առաջացնում է շնչառական խնդիրներ նաև քնած վիճակում, երբ վերին շնչուղիները փակվում են և զարգանում են պարբերաբար կրկնվող շնչադադարներ՝ ապնօէ-ներ: Այս վիճակը սահմանվում է որպես քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշ: Հաճախակի կրկնվող ապնօէ-ները հանգեցնում են երկարատև և խորը դեսատուրացիայի՝ այսինքն թթվածնային քաղցի:
Ցերեկային հիպոքսիայի ֆոնի վրա քնի ընթացքում թթվածինը իջնում է ծայրահեղ ցածր մակարդակի: Նշված երկու շնչառական խնդիրների զուգակցումը հանգեցնում է լուրջ բարդությունների, ինչպիսիք են՝ թոքային հիպերտենզիան, զարկերակային հիպերտենզիան, երկրորդային էրիթրեմիան, սրտային անբավարարությունը, արտահայտված ցերեկային քնկոտությունը:
Հիպովենտիլյացիայի և քնի ապնօէ-ի զուգակցումը միայն քրոնիկ վիճակ չէ: Այն կարելի է անվանել «մահացու» համակցություն, քանի որ կարող է հանգեցնել սուր շնչառական անբավարարության և թոքերի մեխանիկական վենտիլյացիայի անհրաժեշտության: Գրականության մեջ այդ համակցությունն անվանվում է «near miss death»՝ այսինքն մահվան մոտ վիճակ:
Մեր իրականության մեջ հաճախ այդպես էլ լինում է՝ առաջին հանդիպումը բժշկի հետ տեղի է ունենում վերակենդանացման բաժանմունքում՝ սուր շնչառական անբավարարության հետևանքով: Այնինչ, ժամանակին ախտորոշումը և բուժումը կանխում է բարդությունները և ապահովում պատշաճ կյանքի որակ: Ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի և քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշի բուժման «ոսկե ստանդարտը» ոչ ինվազիվ վենտիլյացիան է, որը թույլ է տալիս «շնչացնել» և վերացնել քնի ընթացքում տեղի ունեցող շնչադադարները: Այդ վենտիլյացիան իրականացվում է հատուկ սարքերի միջոցով (CPAP, BiPAP) և կոչվում է «ոչ ինվազիվ», քանի որ վենտիլյացիան իրականացվում է դիմակով՝ առանց ներխուժելու վերին շնչուղիներ:
Հոդվածի ուղերձը հետևյալն է. ճարպակալում ունեցող անձանց մոտ անհրաժեշտ է ի նկատի ունենալ հիպովենտիլյացիայի և քնի ապնօէ-ի առկայության բարձր հավանականությունը: Ժամանակին կատարված ախտորոշումը փրկում է հիվանդի կյանքը, քանի որ այդ «մահացու» համակցությունն ունի արդյունավետ բուժում, որը ոչ միայն բուժում և կանխում է բարդությունների զարգացումը, այլ նաև զգալիորեն բարելավում է կյանքի որակը:
Մարինե Պետրոսյան,
թոքաբան, բ.գ.դ
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Կարդացեք նաև
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն